ՀՀ–ում 16 մարդ ինքնասպանության փորձ է արել. ԱԻՆ–ն ամփոփում է շաբաթը

Կիևյան կամուրջ
Նախորդ շաբաթվա ընթացքում ԱԻՆ–ը 15 մահ է գրանցել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հուլիսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 671 դեպք, որից 264-ը արտակարգ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` գրանցվել է 184 հրդեհ, 2 փլուզում, ինքնասպանության 16 փորձ (6 մահ), ճանապարհատրանսպորտային 48 պատահար (4 մահ), ինչպես նաև 181 կենցաղային կանչ (3 մահ)։ Ընդհանուր առմամբ տուժել է 78 մարդ։
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 15 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք:
Նշենք, որ հուլիսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել էր ինքնասպանության 7 փորձ (1 մահ)։
Նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
23-ամյա երիտասարդը նետվել է Կիևյան կամրջից