ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով, ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 մլն 229 հազար 502 անձ։
Առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 1 մլն 142 հազար 105 է, իսկ երկրորդ դեղաչափը ստացել է 1 մլն 018 հազար 858 անձ։
Բուստերը ստացել է 63 677 մարդ։
Հիշեցնենք, որ կառավարության հուլիսի 21-ի նիստից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ճեպազրույցում վստահեցրեց, որ Covid-19-ով հիվանդացության աճի առումով իրենք զգոն են, իսկ առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման։