Ղարիբաշվիլին բարձր է գնահատել հայ-վրացական քաղաքական երկխոսության մակարդակը

Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Արայիկ Հարությունյանին
Արայիկ Հարությունյանը Վրաստանում հանդիպել է Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ ու երկկողմ օրակարգի առաջմղմամբ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նրա աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից։
Նշենք, որ Հարությունյանն աշխատանքային այցով Վրաստանում է։
«Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել նաև տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ղարիբաշվիլին բարձր է գնահատել հայ-վրացական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:
Նշվել է, որ երկու երկրների փոխհարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, ինչը լավ հենք է փոխգործակցության հետագա ընդլայնման համար: