Երևանի քաղաքապետարանը ցանկանում է Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ տալ

Հրազդանի կիրճը. Արխիվային լուսանկար
Քաղաքային իշխանությունները նախաձեռնել են Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը բարելավելու ծրագիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Երեւանի քաղաքապետարանը Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ տալու նախագիծ է մշակում։ Այս մասին հայատարարվեց Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Ավելի վաղ քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր, որ մոտ 550 հա տարածք ընդգրկող Հրազդանի կիրճը Երևանի կարևոր բնական ռեսուրսներից է: Մեծ մասն այսօր անբարեկարգ և լքված վիճակում է, իսկ որոշ հատվածներ սեփականաշնորհված են: 90-ականներից սկսված անկանոն կառուցապատումը փոխել է հանգստի կազմակերպման մասին բոլոր պատկերացումները:
«Խնդիրը ջրի աղտոտումը չէ, այլ այն, որ դա շարունակական է»․ բնապահպանը՝ Կապանի ջրերի մասին
Ինչպես խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը, նախ պետք է քարտեզագրել տարածքը և հստակեցնել սահմանները, որից հետո նախագիծը կներկայացվի կառավարության քննարկմանը։
Երևանի քաղաքապետարանը կարծում է, որ Հրազդանի կիրճը ոչ միայն հանգստի գոտի, այլև զբոսաշրջային կենտրոն կարող է դառնալ։ Բացի այդ, պետք է լուծվեն բնապահպանական խնդիրները, որոնք ծագել են վերջին տարիներին։