Երևանի Բագրևանդ թաղամասում ական է հայտնաբերվել

Հայտնաբերված ականը
Փրկարարներն ու ինժեներասակրավորական խումբը պարզել են, որ հայտնաբերված զինամթերքը 82 մմ տրամաչափի ականանետի ական է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր ժամը 18։11-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ թաղամասում զինամթերք է հայտնաբերվել։
ԱԻՆ–ից հայտնում են, որ ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ինժեներասակրավորական խումբը պարզել են, որ հայտնաբերված զինամթերքը 82 մմ տրամաչափի ականանետի ական է:
Ականը կոռոզիայի ենթարկված է եղել։