ԵՄ–ն ակնկալում է, որ Կոսովոյում բոլոր ուղեփակոցներն անմիջապես կհանվեն. Բորել

Ժոզեպ Բորել. Արխիվային լուսանկար
Ժոզեպ Բորելը հայտարարությամբ է հանդես եկել` անդրադառնալով մեկ ամսով սերբական համարանիշերով ու փաստաթղթերով մեքենաների ու մարդկանց մուտքի արգելքը հետաձգելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ԵՄ–ն ակնկալում է, որ բոլոր ուղեփակոցներն անմիջապես կհանվեն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` թվիթերյան իր էջում գրառում անելով։
Հայտնել էինք, որ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության իշխանությունն ԱՄՆ-ի կոչից հետո մեկ ամսով հետաձգել է սերբական համարանիշերով ու փաստաթղթերով մեքենաների ու մարդկանց մուտքի արգելքը:
«Ողջունում ենք Կոսովոյի որոշումը սերբական փաստաթղթերի արգելքի մասին սահմանման ընթացակարգը սեպտեմբերի 1-ին հետաձգելու որոշումը։ Ակնկալում ենք, որ բոլոր ուղեփակոցներն անմիջապես կհանվեն։ Բաց հարցերը պետք Է լուծվեն ԵՄ-ի միջնորդությամբ երխոսության շրջանակներում և նպատակաուղղվեն Կոսովոյի և Սերբիայի միջև հարաբերությունների համակողմանի նորմալացմանը, ինչն անհրաժեշտ Է ԵՄ-ին նրանց ինտեգրացման համար»:
Հիշեցնենք, որ Կոսովոյի կառավարության որոշման մեջ նշվել է, որ Կոսովոյի կառավարությունը պարտավորվել է հետաձգել 2022 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտնելիք որոշումը մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը, երբ բարիկադները կվերացվեն ու կվերականգնվի տեղաշարժի ազատությունը Կոսովոյի հյուսիսում։