«Ցրվենա Զվեզդա» - «Փյունիկ» հանդիպումը կսպասարկեն պորտուգալացի մրցավարները

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Գերմանիա հանդիպումը (14 նոյեմբերի, 2021թ.). Երևան. Արխիվային լուսանկար
«Ցրվենա Զվեզդա»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա «Ռայկո Միտիչ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկը» օգոստոսի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կմրցի «Ցրվենա Զվեզդայի» հետ: ՈւԵՖԱ-ի կայքը հայտնում է, որ հանդիպումը կսպասարկի պորտուգալական մրցավարական բրիգադը Արտուր Դիասի գլխավորությամբ:
Նրան կօգնեն Ռուի Տավարեսն ու Պաուլո Սոարեսը: Չորրորդ պաշտոնյան կլինի Ֆաբիո Վերիսիմոն: VAR պատասխանատուն կլինի Տիագո Մարտինսը, իսկ նրան կօգնի Ուգո Միգելը:
«Ցրվենա Զվեզդա»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա «Ռայկո Միտիչ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում: