Ավերիչ տարերք. Իրանում վերացնում են ջրհեղեղի հետևանքները

Իրանի մայրաքաղաքի մերձակայքում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 80 մարդ, վիրավորվել է 30-ը։
Sputnik
Իրանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը սկսվել է հուլիսի 28–ից, Իմամզադե Դավուդ լեռնային շրջանում, որը գտնվում է Իրանի մայրաքաղաքից հյուսիս:
Զոհվել է առնվազն 80 մարդ, վիրավորվել է 30-ը։ Կան նաև անհետ կորածներ։
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ ուժեղ անձրևների վտանգի մակարդակը հիմա էլ երկրում բարձր է։ Ամբողջ երկիրը գտնվում է բարձր պատրաստության վիճակում, մոբիլիզացվել են անհրաժեշտ հզորությունները բոլոր տարածաշրջանների համար։
1 / 9

Էմամզադե Դավուդում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները վերացնող փրկարարների խումբը:

2 / 9

Տներ, որոնց շուրջ մեծ քանակի նստվածք է կուտակվել։

3 / 9

Թեհրանի հյուսիսարևմտյան մասում գտնվող Իմամզադե Դավուդ գյուղում մեքենան խրվել է ցեխի մեջ։

4 / 9

Ֆիրուզկուի մարզում ջրհեղեղի հետևանքով փլուզված շենք

5 / 9

Փրկարարները փորձում են մաքրել Թեհրանից դեպի արևելք գտնվող տների շրջակայքը։

6 / 9

Տրանսպորտային միջոցները նույնպես պատված են ցեխով։

7 / 9

Հատուկ տեխնիկայով մաքրում են Իմամզադե Դավուդի սրբավայրը։

8 / 9

Հորդառատ անձրևները ջրհեղեղների, ապա սողանքների պատճառ են դարձել:

9 / 9

Իրանում տեղի ունեցած ջրհեղեղը քաոս է ստեղծել, հաղորդում են պետական լրատվամիջոցները։