ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախկին ղեկավար Աշոտ Խաչատուրյանցը մոսկովյան ակումբից հեռացող Լեոնիդ Ֆեդունի փոխարեն կդառնա «Սպարտակ» (Մոսկվա) ֆուտբոլային ակումբի ղեկավար: Տեղեկությունը հայտնում է Baza Telegram-ալիքը։
Նշվում է, որ Խաչատուրյանցն առաջիկայում կարող է նշանակվել Ֆեդունի պաշտոնում:
Խաչատուրյանցը 2021 թվականի աշնանը Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ էր նշանակվել։ Նա լքել է պաշտոնը 2022 թվականի հունիսի 27-ին, նրա փոխարեն ՌՖՄ-ի նախագահի պաշտոնակատար է դարձել Ալեքսանդր Ալաևը:
Ֆեդունը 2004 թվականից «Սպարտակի» սեփականատերն է։ Այդ ընթացքում թիմը մեկ անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն, երկրի մեկ գավաթ ու սուպերգավաթ է նվաճել։