ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին Արցախի ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել:
Ըստ հաղորդագրության` առաջնագծում տիրող օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել Արցախի պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:
Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումից հետո Արայիկ Հարությունյանը ներկաներին մի շարք անհետաձգելի հանձնարարականներ է տվել:
Հանդիպմանը մասնակցել են աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանն ու անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: