ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձերբակալել են 28-ամյա երիտասարդի, ով խոստովանել է, որ վերջին օրերին Արաբկիրի տարբեր փողոցներում կայանված մեքենաներից գողություն է կատարել։
Ոստիկանությունը հայտնում է, որ գողոնը հայտնաբերվել է, իսկ կասկածյալը ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն` հուլիսի 28-ին, տարբեր ժամերի, ոստիկանություն զանգած քաղաքացիները հայտնել էին իրենց մեքենաների կողային հայելիները գողանալու մասին:
Մասնավորապես` Բակունցի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտա ռաֆ 4»-ի, Արամ Խաչատրյան փողոցում կայանված «Լեքսուսի», Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտա քեմրիի», Արամ Խաչատրյան փողոցում կայանված «Սանգյունգ տիվոկի» կողային հայելիները։ Իսկ Գյուլբենկյան փողոցում կայանված «Միցուբիշի պաջերոյի» ապակին կոտրել և գողացել էին արխիվացման 3 արկղ: