ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի հետ կապված պատժամիջոցների ցուցակը

ԱՄՆ ֆինանսների նախարարություն
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարբերաբար պատժամիջոցներ է սահմանում այն ընկերությունների նկատմամբ, որոնց մեղադրում է, Վաշինգտոնի գնահատմամբ, «անօրինական» իրանական նավթի վաճառքի և փոխադրման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Իրանի հետ կապված պատժամիջոցների ցուցակը՝ դրանում ներառելով ևս վեց ընկերություն և մեկ նավ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը։
Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցները սահմանվել են ԱՄԷ-ում գրանցված Blue Cactus Heavy Equipment and Machinery Spare Parts ընկերության, չինական Farwell Canyon HK limited-ի, Golden Warrior Shipping Co Limited-ի և Shekufei International Trading-ի, ինչպես նաև սինգապուրյան Pioneer Ship Management Limited ընկերության նկատմամբ:
Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Պանամայի դրոշի ներքո լողացող, բայց չինական Golden Warrior Shipping ընկերության հետ կապված Glory Harvest լցանավը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պարբերաբար պատժամիջոցներ է սահմանում այն ընկերությունների նկատմամբ, որոնց մեղադրում է, Վաշինգտոնի գնահատմամբ, «անօրինական» իրանական նավթի վաճառքի և փոխադրման համար։
Ավելի վաղ ՉԺՀ-ի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ վճռականորեն դեմ է նման գործողություններին՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անվանելով անօրինական և չհիմնավորված: ՉԺՀ-ի ԱԳՆ-ում ընդգծել են, որ միջազգային հանրությունը, ներառյալ Չինաստանը, Իրանի հետ նորմալ համագործակցություն է զարգացնում միջազգային իրավունքի շրջանակներում, այդ գործընկերությունը «ռացիոնալ և օրինական է, այն վնաս չի հասցնում երրորդ կողմերի շահերին և այն պետք է հարգել ու պաշտպանել»։
Մինչդեռ ԱՄՆ-ի վարչակազմը հայտարարում է, որ միայն միջուկային գործարքին Իրանի վերադարձը թույլ կտա այդ երկրին իր նավթը վերադարձնել համաշխարհային շուկաներ և պատժամիջոցների թուլացման հասնել: Եթե Իրանը հրաժարվի վերադառնալ միջուկային գործարքին, Վաշինգտոնը «ստիպված կլինի մեծացնել իր ճնշումը» «Իսլամական Հանրապետության» վրա։
ՌԴ–ն պատժամիջոցներ է սահմանել 39 բրիտանացու նկատմամբ, նրանց թվում է նախկին վարչապետը