ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Ռուսաստանում բնակվող դերասաններ Զեփյուռ Բրուտյանը և Պավել Պրիլուչնին շարունակում են սոցցանցերում պատմել իրենց հայաստանյան բացահայտումների մասին։ Այս անգամ սիրահար զույգը Գառնու հեթանոսական տաճար իրենց այցելությունն է ներկայացրել։
Զեփյուռն իր ինստագրամյան էջում գեղեցիկ տեսանյութ է հրապարակել, որում զույգը գրկախառնվում է Գառնու տաճարի դիմաց, այնուհետև տեղանքի նկարահանումները շարունակվում են թռչնի թռիչքի բարձրությունից՝ անօդաչու թռչող սարքով։
Բարձրությունից ոչ միայն տաճարի ճարտարապետությունն է երևում, այլև շրջակայքի գեղեցկությունը՝ շրջակա լեռները, հարևան կիրճը։ Հետաքրքիր է, որ տեսանյութն ուղեկցվում է Արամ MP3-ի «Կուզես» երգով։
Հիշեցնենք, որ դերասանները Հայաստան էին ժամանել հուլիսի սկզբում, նրանք հետաքրքիր տեսանյութեր էին հրապարակում տարբեր վայրերից, նաև զվարճալի տեսանյութեր, որոնցում Զեփյուռը Պավելին հայերեն էր սովորեցնում։