ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ն որդեգրել է «զսպումից մինչև ոչնչացում» հայեցակարգը. Զախարովա

Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
ԱՄՆ-ն չի թաքցնում իր մտադրությունները Ռուսաստանի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի- Sputnik. ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ որդեգրել է «զսպումից մինչև ոչնչացում» հայեցակարգը։ Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում` մեկնաբանելով ՌԴ-ի հնարավոր ընդգրկումը ահաբեկչության հովանավոր պետությունների ամերիկյան ցուցակում։
«Հայեցակարգը (ԱՄՆ - խմբ.) պարզ է՝ «զսպումից մինչև ոչնչացում»։ Հենց իրենք են այդ մասին խոսում, դա իրենց պատմությունն է», - ասել է Զախարովան։
ԱՄՆ-ի Սենատն ավելի վաղ բանաձև էր ընդունել, որով պետդեպարտամենտին կոչ էր անում ՌԴ-ի նկատմամբ նման կարգավիճակ սահմանել: Բանաձևն ավելի շատ խորհրդանշական փաստաթուղթ է, քանի որ չունի օրենսդրական ուժ։ Մեկնաբանելով հնարավոր որոշման հետևանքները՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նշել է, որ ՌԴ-ի ընդգրկումն այդ ցուցակում քիչ բան կփոխի իր համար գործնական առումով: