ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Մադագասկարում ուժային կառույցները որոնում են անասուններ առևանգող ավազակախմբի, որը 32 մարդու է ողջ-ողջ այրել մայրաքաղաքից հյուսիս գտնվող մի գյուղում։ Տեղեկությունը հայտնում է France Press-ը։
«Ոստիկանությունը հայտարարել է, որ 32 մարդ սպանվել է, երեքը՝ վիրավորվել մոտ 12 մարդուց բաղկացած խմբավորման հարձակման հետևանքով»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ։
Ըստ տեղեկությունների՝ ավազակախումբը անասուններ է առևանգել, մարդկանց հավաքել երեք տներում և այրել։
Մադագասկարի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ հանցագործների որոնման աշխատանքներին ներգրավվել են զինվորականներ, նաև օդ են բարձրացվել ռազմական ուղղաթիռներ։