Կրակոցներ Երևանի կենտրոնում․ դեպքի վայրում է Երևանի ոստիկանապետը

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Իրավապահները սահմանազատել են տարածքը, քննություն են իրականացնում կատարվածի մանրամասները պարզելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Այսօր կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Իսահակյան 12 հասցեում կրակոցներ են հնչել։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են կրակված պարկուճներ, փայտե մահակներ։ Դեպքի վայրում կայանված են եղել Volkswagen և Nissan Tiida մակնիշի վնասված ավտոմեքենաներ։
Այս պահին դեպքի վայրում քննություն է իրականացվում՝ կատարվածի մանրամասները պարզելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ոստիկանապետը։ Տարածքը սահմանազատված է։