Forbes-ի ցուցակում ընդգրկված ուկրաինական գործարարը զոհվել է Նիկոլաևում

Ուկրաինա. Արխիվային լուսանկար
2020 թվականին Forbes Ուկրաինան Վադատուրսկու ունեցվածքը 450 միլիոն դոլար է գնահատել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ուկրաինայի հերոս, գործարար և «Նիբուլոն» ագրարային ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վադատուրսկին և նրա կինը զոհվել են Նիկոլաևում: Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով «Երկիր» պարբերականը:
Թերթն իր հերթին մեջբերում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի խոսքը:
«Գիշերը Նիկոլաև քաղաքի գնդակոծության հետևանքով ողբերգական կերպով զոհվել են Ուկրաինայի հերոս, «Նիբուլոն» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Աֆանասևիչ Վադատուրսկին և նրա կինը՝ Ռաիսա Միխայլովնա Վադատուրսկայան», - ասել է Երմակը:
2020 թվականին Forbes Ուկրաինան Վադատուրսկու կարողությունը գնահատել է 450 մլն դոլար: Նա հացահատիկի առևտրով զբաղվող խոշորագույն ընկերության սեփականատերն էր:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 158-րդ օրը։