Երևանում բախվել են մոտոցիկլետն ու ավտոմեքենան. կան վիրավորներ

Շտապօգնության մեքենա Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության շենքի մոտ (25 ապրիլի, 2022թ)․ Երևան
Տեղեկացվում է, որ վիրավորներից մեկը զինծառայող է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել այսօր Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։30-ի սահմաններում Երևանից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում՝ Նուբարաշենի գերեզմանատան մոտ, բախվել են Nissan մակնիշի ավտոմեքենան և Fighter մակնիշի մոտոցիկլետը։

Բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մեկ մարդու տեղում են բժիշկները բուժօգնություն ցուցաբերել։

Կայքի տեղեկություններով` վիրավորներից մեկը զինծառայող է։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան ու մոտոցիկլետը տեղափոխվել են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։