ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Սկոչինսկու անվան հանքահորն ու Աբակումովի անվան հանքահորն առանց լարման են մնացել ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի ռմբակոծության պատճառով, ներսում առնվազն 70 մարդ կա, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԴԺՀ Ածխի նախարարությանը։
«Ուկրաինացի գրոհայինների կողմից Դոնեցկի հերթական գնդակոծության արդյունքում հոսանքազրկվել են երկու ածուխ արտադրող ձեռնարկություններ։ Առանց լարման են մնացել Սկոչինսկու անվան հանքահորը և ԴԺՀ ՈւՁ «Դոնեցկի ածխային էներգետիկական ընկերության» Աբակումովի անվան հանքահորը,- ասված է գերատեսչության Telegram-ալիքում տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ստորգետնյա հանքահորում 72 հանքագործ է գտնվում, նրանց դուրս կբերեն այնտեղից։ Աբակումովի անվան հանքահորի Լեռնային մշակավայրերում էլեկտրաէներգիայի մատակարարման անջատման պահին հինգ մարդ է աշխատել։