Արցախի հարավարևելյան ուղղությամբ հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել. ՊԲ

Արցախի դիրքեր. Արխիվային լուսանկար
Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՊԲ ստորաբաժանումները հարավարևելյան ուղղությամբ չեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը` հերքելով ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, որի համաձայն, իբր ՊԲ ստորաբաժանումները հարավարևելյան ուղղությամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ էլ ՀՀ ՊՆ–ն հերքեց Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը, որով հայտնում էին, թե իբր ադրբեջանական ԶՈւ դիրքերը գնդակոծվել են հայկական կողմից։