Վթար Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին. կան տուժածներ, ճանապարհը երկկողմանի փակվել է

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանցից մեկը հարբած է եղել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. կան տուժածներ, ճանապարհը երկկողմանի փակվել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 188.2 կմ հատվածում բախվել են Մելիք Մելիքյանի վարած Subaru մակնիշի և Վահե Գևորգյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով 4 մարդ քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն: Ճանապարհը երկկողմանի փակվել է:
Երկու վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Subaru-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):
Երևանում հարբած վարորդի Nissan–ը բախվել է մեկ այլ մեքենայի. կա 4 տուժած, 3–ը երեխաներ են
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: