Վերմիշյանին չեն հետազոտում, նրա կալանավորումը վերածվել է պատժի. Կոչուբաև

Փաստաբանը դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ Վերմիշյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերին միայն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ բարդ և անորոշ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
Վահագն Վերմիշյանը «Նուբարաշեն» ՔԿՀ–ում է:
«Արդեն 5 օր է` չի ապահովվում Վերմիշյանի բժշկական հետազոտությունը, իսկ նրա գլխապտույտները և փսխումները հաճախակիացել են: Սրան եթե գումարենք դատավոր Մնացական Մարտիրոսյանի նշանակած դատական հաջորդ նիստը (հոկտեմբերի 4) կարող ենք արձանագրել, որ Վահագն Վերմիշյանի կալանավորումն արդեն իսկ վերածվել է պատժի»,–գրել է Կոչուբաևը:
Նշենք, որ հուլիսի 25-ին դատականի նիստերի դահլիճում Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր, դատական նիստը` ընդմիջվել։
Ավելի ուշ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվում են շտապօգնություն կանչել և Վերմիշյանին ԲԿ տեղափոխել։ Դրան ի պատասխան արդարադատության նախարարությունը հայտարարել էր` Վերմիշյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հրաժարվել է բուժօգնությունից, ինչի մասին արձանագրություն է կազմվել:
Վերմիշյանը հիվանդանոց տեղափոխվելու դիմում է ներկայացրել ՔԿՀ, բայց ընթացքը չի ապահովվում
Հիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 2020 թվականի փետրվարի 5-ին Վերմիշյանը ձերբակալվեց։ Վերմիշյանի գործով անցնողներից մեկը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել է։
Սակայն Ֆարխոյանի պաշտպաններն իրենց հերթին միջնորդել էին գրավի դիմաց ազատ արձակել նրան։ Դատարանը բավարարել է նրա պաշտպանների միջնորդությանը, և Ֆարխոյանն ազատ է արձակվել։
Վահագն Վերմիշյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին