ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. RT հեռուստաալիքը սկսել է Khaled Alkhateb International Memorial Awards-ի՝ ամենամյա միջազգային մրցանակի մասնակցության հայտերի ընդունումը։ Մրցանակը հանձում են լրագրողներին՝ հակամարտության գոտուց լավագույն աշխատանքների համար:
Մրցանակը սահմանվել է ի հիշատակ 2017 թվականի հուլիսի 30-ին Սիրիայում զոհված լրագրող Հալեդ Ալ Խաթիբի, որը համագործակցել է RT Arabic-ի հետ:
RT-ն հաղորդում է, որ այս տարի Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մասին աշխատանքներ են ընդունվում:
Khaled Al khateeb International Memorial Awards 2022 մրցանակի հաղթողները 200 հազար ռուբլու չափով դրամական մրցանակ կստանան:
Դիմումը կարելի է ներկայացնել award.rt.com կայքում։ Աշխատանքներն ընդունվում են գրավոր և վիդեո ֆորմատով:
Նշենք, որ RT 2021 մրցանակի հաղթող են դարձել ռազմական թղթակիցները Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եմենից: RT հեռուստաալիքը Khaled Alkhateb International Memorial Awards մրցանակը սահմանել 25-ամյա լրագրող Հալեդ ալ Խաթեբի պատվին, որը համագործակցում էր RT Arabic-ի հետ: Նա զոհվել է 2017թ․-ին Սիրիայի Հոմս նահանգում գրոհայինների հրթիռակոծության հետևանքով։
Իր ռեպորտաժներում Խալեդը լուսաբանում էր Սիրիայի կառավարական ուժերի մարտերը ահաբեկիչների դեմ։ 2018 թ․-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց Խալեդ ալ Խաթեբին հետմահու «Արիության համար» մեդալով պարգևատրելու մասին, որը նրա ընտանիքին հանձնվեց պարգևների հանձնման առաջին արարողության ժամանակ: