Պիկեն համաձայնել է երեխաներին տալ Շակիրային, բայց տարօրինակ պայմաններ է առաջ քաշել

Երգչուհի Շակիրան ֆուտբոլիստից բաժանվելուց հետո որոշել է ԱՄՆ տեղափոխվել ու տանել երեխաներին իր հետ։ Այդ որոշումը Պիկեին դուր չէր եկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեն համաձայնել է թույլ տալ իր նախկին կնոջը` երգչուհի Շակիրային, երեխաների հետ տեղափոխվել ԱՄՆ-ում բնակվելու, սակայն տարօրինակ պայմաններ է առաջ քաշել։
Ինչպես հաղորդում է Marca պարբերականը, նա երգչուհուց 400 հազար եվրո է պահանջել, ինչպես նաև Իսպանիայից ԱՄՆ և հակառակ ուղղությամբ տարեկան 5 չվերթերի գումար` առաջին կարգով։
Հիշեցնենք, որ Շակիրան Պիկեից բաժանվելու մասին հայտնել է հունիսի սկզբին։ Իսպանական պարբերականները պնդում են, որ երգչուհին ֆուտբոլիստին այլ կնոջ հետ էր «բռնացրել», որը Պիկեի հետ նույն թիմում խաղացող 17-ամյա ֆուտբոլիստ Գավիի մայրն է։ Ըստ նույն աղբյուրների, Պիկեն դուրս է եկել իրենց ընդհանուր բնակարանից և արդեն մի քանի շաբաթ է` առանձին է ապրում։
Շակիրան բաժանումից հետո որոշել է ԱՄՆ տեղափոխվել և երեխաներին իր հետ տանել, ինչը ֆուտբոլիստին դուր չի եկել։
Պիկեն ու Շակիրան սկսել են հանդիպել 2011 թվականից։ Նրանք օրինական ամուսիններ չեն, բայց ունեն երկու երեխա` 9-ամյա Միլանան և 7-ամյա Սաշան։
Դեռ 2017 թվականին խոսակցություններ կային, որ Շակիրան ուզում է բաժանվել Պիկեից։ Այդ ժամանակ նա հավաքել էր իրերն ու հեռացել համատեղ տնից։
Նշենք, որ ներկա պահին Շակիրային կարող են շուրջ 8 տարով ազատազրկել՝ հարկերից խուսափելու համար և 23 մլն եվրո տուգանք նշանակել։
Պիկեն «Բարսելոնայում» խաղում է 2008 թվականից։ Ամբողջ ընթացքում նա 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 7 անգամ երկրի գավաթի մրցանակակիր և 6 անգամ էլ Սուպերգավաթի հաղթող։ Այդ ամենից բացի, նա 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում։ Իսպանիայի հավաքականում Պիկեն անցկացրել է 102 հանդիպում։ Այնտեղ ֆուտբոլիստը նվաճել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալները։
Գեղեցիկ սիրո ավարտը. Շակիրան ու Պիկեն բաժանվել են