Նարեկ անունով երիտասարդը թոշակառու կնոջից խլել է նրա ոսկյա շղթան

Տղան մոտ մեկ տարի առաջ այդ կնոջից բջջային հեռախոս է գնել` ներկայանալով Կարեն անունով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Սևանի բնակիչ 26-ամյա երիտասարդը մտել է նույն քաղաքի բնակիչ 77-ամյա կնոջ պարանոցից հափշտակել է վերջինիս ոսկյա շղթան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին հուլիսի 29-ին հայտնել է մի քաղաքացի ու ասել, որ տուժողը վախենումէ դիմել ոստիկանություն, քանի որ անհանգստանում է որդու համար։
Թոշակառու կինն այդ օրն, այնուամենայնիվ, հաղորդում է տվել, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին, ժամը 21։00-ի սահմաններում։ Նա պատմել է` ոմն Նարեկ, որը մոտ մեկ տարի առաջ իրենից բջջային հեռախոս էր գնել ու ներկայացել որպես Կարեն, թակել է իր բնակարանի դուռը, ներս մտել,իրեն հրել, գցել է բազմոցին, քաշել-պոկել է պարանոցից ոսկյա շղթան ու հեռացել:
Զինված հարձակում Երևանում. մտել են օտարերկրացիների գրասենյակ, փող ու հեռախոսներ հափշտակել
Ոստիկանությունը երիտասարդին հայտնաբերել է Սևանի Նաիրյան փողոցում, նա ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ էլ խոստովանական ցուցմունք է տվել։