ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՄԱԿ-ը պատրաստ է փորձագետների խումբ ուղարկել Ելենովկայում (ԴԺՀ) քննչական մեկուսարանի գնդակոծման հանգամանքների հետաքննություն անցկացնելու համար։ Տեղեկությունը նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակի մեկնաբանության մեջ:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ամերիկյան HIMARS ՀԿՌՀ-ի կողմից Դոնեցկում մեկուսարանի ուղղությամբ ուկրաինական հարվածի հետևանքով զոհվել է 50 ու վիրավորվել 73 ուկրաինացի ռազմագերի:
«Մենք պատրաստ ենք Ելենովկայի բանտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ փորձագետների խումբ ուղարկել, որոնք կարող են կողմերի թույլտվությամբ հետաքննություն անցկացնել»,-ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նշել է Հակը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ն ամբողջությամբ աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախաձեռնություններին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 157-րդ օրը։