Իմ շարֆը ձեզ կօգնի. Գարիկ Մարտիրոսյանի կինը հետևորդներին հայերեն տառերն է սովորեցնում

Ժաննա Լևինան շարունակում է Հայաստանում իր ճանապարհորդությունները և հետևորդներին ծանոթացնում է երկրի տեսարժան վայրերին ու ավանդույթներին։ Այժմ էլ որոշել է նրանց հայկական այբուբենը սովորեցնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik.Հայտնի հումորիստ և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, սոցցանցերում երկու լուսանկար է հրապարակել. առաջինում նա գեղեցիկ դեղին զգեստ է կրում և նույն գույնի շարֆ ցուցադրում, որի վրա պատկերված է հայկական այբուբենը։ Երկրորդ նկարում միայն շարֆն է։
«Սովորում ենք հայկական այբուբենը։ Իմ շարֆը ձեզ կօգնի։ Աշխարհում այսօր կա շուրջ 6 հազար լեզու, այսինքն հենց այդքան էլ ազգեր կան։ Նրանցից ընդամենը 2 տասնյակը կարող է գլուխ գովել սեփական գրերն ունենալու կապակցությամբ, միայն նրանք կարող են իրենց տառերով բառեր ու նախադասություններ գրել։ Դա աշխարհի ազգերի ընդամենը 0.3 տոկոսն է։ Սեփական գիրն ունեցող յուրաքանչյուր ազգ կարող է հպարտանալ այդ փաստով»,– նկարներին կից նման գրել է Լևինան։
Շատ հետևորդներ ցանկություն են հայտնել նման շարֆ ձեռք բերել.
««Նմանատիպ շարֆ եմ ցանկանում», «Վա՜խ, ինչ հետաքրքիր է», «Որտեղի՞ց կարել է գնել նման շարֆ»»,–գրել են նրանք։
Ժաննայի գրառմանն արձագանքել է նրա ընկերուհին` Էլինա Ջանիբեկյանը։
«Շնորհակալություն Մեսրոպ Մաշտոցին մեր հիանալ այբուբենի համար։ Քեզ էլ եմ շնորհակալ, սիրելիս, հայերի նկատմամբ քո անկեղծ սիրո համար։ Սիրում եմ»,– մեկնաբանություններում գրել է Ջանիբեկյանը։
Երկրի բնական մարգարիտն ու Կովկասի ամենախոշոր լիճը. Ժաննա Լևինան Սևանում է
Ժաննա Լևինան և Գարիկ Մարտիրոսյանն ամուսնացած են 24 տարի։ Նրանք 2 երեխա ունեն` Ժասմինն ու Դանիելը։ Ժաննան ու Գարիկը ծանոթացել են ՈՒՀԱ–ի շնորհիվ` 1997 թվականին, Սոչիում։