Հռոմի պապն ասել է` ինչու չի ուզում ծնկի վիրահատություն անել

Հռոմի պապն արթրոզ ունի, որը խանգարում է նրան լիարժեք մասնակցել եկեղեցական արարողություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ծնկների վիճակի պատճառով ստիպված կլինի սահմանափակել իր ուղևորությունները: Վիրահատության գործը բարդանում է նարկոզի հետ կապված դժվարությունների պատճառով։

«Չեմ կարծում, որ կկարողանամ նույն տեմպով շարունակել ուղևորությունները։ Իմ տարիքում և այդ սահմանափակմամբ պետք է խնայեմ ինձ, որպեսզի ծառայեմ եկեղեցուն,- ասել է նա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին։

Հռոմի պապը արթրոզ ունի, որը խանգարում է նրան լիարժեք մասնակցել եկեղեցական արարողություններին: Այդ պատճառով նա ստիպված է սայլակով տեղաշարժվել։

«Վիրահատությունն իմ դեպքում լավ չէ, բժիշկները համաձայն են. անզգայացումը բարդ է։ Ինձ մոտ դեռ նարկոզի հետքեր են մնացել, դա կատակ բան չէ, և այդ պատճառով է, որ վիրահատությունն այնքան էլ հարմար չէ։ Բայց ես կփորձեմ շարունակել ճամփորդությունները, կարծում եմ, որ դա ծառայելու միջոց է»,- ասել է Ֆրանցիսկոս պապը։

Խոսելով Վատիկանի գահից հեռանալու հնարավորության մասին՝ Ֆրանցիսկոս պապը նշել է, որ դա «նորմալ տարբերակներից մեկն է»:
Հռոմի պապն առաջին անգամ հանրությանը ներկայացել է սայլակով. պատճառը հայտնի է