ՀՀ հումանիտար առաքելության բժիշները Հալեպի ԲԿ–ներին 3.5 տ առողջապահական պարագաներ են տվել

Հայ բժիշկների և ականազերծողների հերթական խումբը Հալեպ է մեկնել հուլիսի 18-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է ևս 3,5 տոննա բժշկական և առողջապահական պարագաներ: Տեղեկությունը հայտնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ–ի մամուլի ծառայությունը։
Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը
«Սիրիայի առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների և ամենօրյա օժանդակության համար»,– նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ հայ բժիշկների ու ականազերծողների հերթական խումբը Հալեպ է մեկնել հուլիսի 18-ին։ Այդ օրը կայացել է հումանիտար առաքելություն իրականացնող 10-րդ խմբի հերթափոխը։