Ցավակցում ենք վրացի ժողովրդին. ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է Գուդաուրիում ուղղաթիռի կործանմանը

Ուղղաթիռն ընկել է փրկարարական գործողություն կատարելու ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Գուդաուրիում փրկարարական գործողության ժամանակ ուղղաթիռի կործանման վերաբերյալ։ Այս մասին ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը գրել է Twitter–ի իր էջում։
«Մենք խորապես վշտացած ենք այս լուրից, որի հետևանքով մարդիկ են զոհվել։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և հարազատներին։ Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում բարեկամ վրացի ժողովրդին ու կառավարությանը»,–գրել է Հունանյանը։
Հիշեցնենք, որ Գուդաուրիում ՆԳՆ սահմանապահ ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որն ուղևորվել էր կիրճում ընկած պարապլաներիստներին որոնելու, բախվել է ժայռին և պայթել: Ուղղաթիռի կործանման ժամանակ այնտեղ եղել է 8 անձ`անձնակազմի 4 անդամ, 2 փրկարար և 2 բժիշկ։ Պատահարի հետևանքով 9 մարդ է զոհվել։