Բաղդադն անհանգիստ է. ի՞նչ է կատարվում Իրաքի մայրաքաղաքում

Իրաքի մայրաքաղաքում նորից ցույցերը են անցկացվում։ Շիական ազդեցիկ քաղաքական գործիչ Մուկտադի Աս Սադրիի կողմնակիցները կրկին փողոց են դուրս եկել։
Sputnik
Առնվազն 60 մարդ տուժել է Բաղդադում բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների ու ոստիկանության ուժերի միջև բախումների հետևանքով: Այսպիսին են Իրաքի առողջապահության նախարարության տվյալները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ցուցարարները քանդել են բետոնե պատնեշը, ներխուժել Բաղդադի «կանաչ գոտի», ինչից հետո` Իրաքի խորհրդարան:
Ցուցարարները կրկին ներխուժել են Իրաքի խորհրդարանի շենք. տեսանյութ
Ցուցարարները հավաքվել են Իրաքի խորհրդարանի շենքում և այժմ նստացույց են անում։
Նշենք, որ սա 72 ժամվա ընթացքում երկրի օրենսդիր մարմնի շենքի երկրորդ գրոհն է։
Ակցիայի մասնակիցները դեմ են երկրի վարչապետի պաշտոնում Մուհամադ Աս Սուդանի առաջադրմանը:
7 / 9

Ցուցարարների թիրախը Իրաքի խորհրդարանն է