ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. ԱՄՆ պետդեպարտամենտը մտադիր է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության համար գաբիոնային (ցանցային արտադրանք) պատնեշներ գնել։ Սարքավորումն արժե 706 հազար դոլար։ Այս մասին հայտնում է RT-ն։
Պետդեպի տվյալներով` ուկրաինական սահմանապահ ծառայությունն արագ օգնություն է խնդրել դաշտային ամրաշինական սարքավորումների ձեռքբերման հարցում` երկրի առաջավոր բազաների ծավալումը հեշտացնելու և սահմանները պաշտպանելու նպատակով։
Գերատեսչությունում նշել են, որ պատնեշները թույլ կտան արդյունավետ կերպով տեղակայել դաշտային ստորաբաժանումները, ինչպես նաև սահմանային անվտանգության և պահպանության միջոցներ կիրառել ուկրաինական սահմանի առավել խոցելի հատվածներում։
Հաղորդագրությունում ասվում է, որ սարքավորումը սահմանային ծառայության դաշտային ստորաբաժանումների պաշտպանության մակարդակը բարձրացնելու համար լուրջ արժեք է ներկայացնում։
Մատակարարից կպահանջեն տրամադրել պատնեշները որքան հնարավոր է` շուտ։
ՌԴ-ն ավելի վաղ նոտա է հղել բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Ուկրաինային զենքի մատակարարման պատճառով: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»` Ուկրաինա զենք մատակարարելով։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել է, որ Արևմուտքից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կարող է ունենալ դրանց վրա: