Այնթափում BMW–ն մխրճվել է բեռնատարների մեջ. վարորդի դին դուրս են բերել մեքենան մասնատելով

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, Այնթափ գյուղի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է ճանապարհին կայանված 2 բեռնատարների մեջ»,–գրում է կայքը։
Վթարի հետևանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է։

Կայքը գրում է, որ փրկարարները մոտ 1 ժամ հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան մասնատելուց հետո են միայն կարողացել վարորդի դին դուրս բերել այնտեղից։
Երևանում հարբած վարորդի Nissan–ը բախվել է մեկ այլ մեքենայի. կա 4 տուժած, 3–ը երեխաներ են
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատար ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։