Ադրբեջանցիների տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ խոսնակ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է հայ–ադրեբջանական սահմանին հայկական կողմից հրադադարը խախտելու մասին լուրը, որը տարածել է Ադրբեջանի ՊՆ–ն։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել` հայտարարելով, որ հուլիսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Նա ընդգծել է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Հիշեցնենք` ադրբեջանցիները վերջին շրջանում պարբերաբար նմանատիպ հայտարարություններ են տարածում։ Եվ ամեն անգամ սցենարը նույնն է լինում. իրենք կրակում են, հետո հայտարարում, թե հայկական կողմն է սկսել։ Այդպիսի հաղորդագրություն էր տարածվել նաև հուլիսի 16–ին, իսկ դրանից առաջ` հուլիսի 13–ին և հուլիսի 9-ին։
Ադրբեջանցիները կրակ են բացել հայկական դիրքերի ու ճանապարհի ուղղությամբ. մեքենա է վնասվել