ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը («Վովայի Արշակը») ազատ կարձակվի: Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Մեր փաստաբանական թիմի 8-ամսյա ծանրագույն պայքարը սկսեց տալ դրական արդյունքներ. Արշակ Հակոբյանը գրավով ազատ կարձակվի»,–գրել է փաստաբանը։
Հիշեցնենք` ՔԿ–ն 2021-ի նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Արշակ Հակոբյանը կալանավորվել է։
Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ թաքցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մաս (երկու դրվագ)) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման համար (ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր):