Ուկրաինայի ԶՈւ-ի 57 մոտոհրաձգային և 30-րդ մեքենայացված բրիգադները մեծ կորուստներ են կրել

Հրթիռային հարված
ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Ուկրաինայում ընթացող ռազմական հատուկ գործողության ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՌԴ ռազմաօդային ուժերը Չեռնիգովի մարզում բարձր ճշգրտության հրթիռային հարվածներ են հասցրել ուկրաինական զորքերի 57-րդ մոտոհրաձգային բրիգադի ուղղությամբ, ինչի արդյունքում բրիգադը մեծ կորուստներ է կրել։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Բացի այդ, Կիևի և Չեռնիգովի մարզերում Ուկրաինայի ԶՈւ պահեստազորի ուղղությամբ ծովային, օդային և ցամաքային բազավորման բարձր ճշգրիտ զենքի հարվածների արդյունքում մարտունակությունը լիովին կորցրել է 30-րդ մեքենայացված բրիգադը։
Ռուսական ՀՕՊ-ը հատուկ գործողության ընթացքում խոցել է ուկրաինական վեց անօդաչու թռչող սարք, Խարկովի մարզի Չերնոբաևկա և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Գորսկոյե բնակավայրի շրջանում որսացել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 12 արկ, ինչպես նաև խոցել է մեկ «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռ Խարկովի մարզի Չերվոնի Օսկոլ բնակավայրի շրջանում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 156-րդ օրը։
Ուկրաինայի տարածքային պաշտպանության զինյալները գնդակահարել են իրենց զինվորականներին. ՌԴ ՊՆ