«Տատու» խումբը կվերամիավորվի և համերգ կտա

Յուլյա Վոլկովան ու Լենա Կատինան
2000-ականներին «Տատուն» ռուսական ամենահանրաճանաչ խմբերից էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. «Տատու» խումբը վերամիավորվում է և պատրաստվում առաջին մենահամերգին։ Ինչպես հաղորդում է Super.ru–ն, Յուլյա Վոլկովայի և Լենա Կատինայի շոուն կկայանա Մինսկում։
Սա առաջին համերգն է լինելու խմբի փլուզումից հետո։ Կոնկրետ ամսաթիվ դեռ չի նշվում։ Արդյոք դա միակ շոուն կլինի, թե շարունակություն կունենա, հայտնի չէ:
2000-ականներին «Տատուն» ռուսական ամենահանրաճանաչ խմբերից էր։ Կոլեկտիվը, որի կազմում ընդգրկված էին Յուլյա Վոլկովան և Լենա Կատինան, հայտնի էր ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում։ 2003 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթում խումբը զբաղեցրեց երրորդ տեղը։ 2011 թվականին դուետը հայտարարեց իր փլուզման մասին։ Վոլկովան ու Կատինան որոշեցին զբաղվել սեփական կարիերայով:
«Տատու» խմբի անդամն ամուսնացել է միլիոնատիրոջ հետ