Միկա Բադալյանը կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն

Բադալյանը հայտնել է նաև, որ պատճառը եղել է հերթական «հակառուսական ցույցը ճնշելը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանը կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն: Տեղեկությունը հայտնում է բլոգերը Telegram-ի իր ալիքում։
Բադալյանը հայտնել է նաև, որ պատճառը եղել է հերթական «հակառուսական ցույցը ճնշելը»։ Բադալյանը հավելել է, որ իրեն ոստիկանության Կենտրոնի բաժին են տանում։
Հիշեցնենք, որ Բադալյանն ազատ էր արձակվել օրեր առաջ` հուլիսի 25-ին։
Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։ Միկա Բադալյանին կալանավորել էին մայիսի 24-ին, իսկ հուլիսի 18-ին դատարանի որոշմամբ նրա կալանքը երկարաձգվել էր 20 օրով։