Իրանում եղանակային պայմանների պատճառով վտանգի բարձր մակարդակ է հայտարարվել

Իրան
Փրկարարական բոլոր ծառայություններն ու ենթակառուցվածքային օբյեկտները պատրաստության են բերվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ ուժեղ անձրևների վտանգի մակարդակը բարձր է։
Ջրհեղեղ Կենտուկիում. զոհերի թիվն ավելացել է
«Այժմ ամբողջ երկիրը գտնվում է մարտական պատրաստության վիճակում, մոբիլիզացվել են անհրաժեշտ հզորությունները բոլոր տարածաշրջանների համար։ Մենք հուսով ենք, որ կհաղթահարենք այս անձրևները, և մարդկանց նվազագույն վնաս կհասցվի»,- Վահիդիի խոսքը մեջբերում է «Tasnim» գործակալությունը։
Նշենք, որ սաստիկ անձրևները հեղեղումներ են առաջացրել երկրի շատ շրջաններում:
Իրանում հեղեղումների հետևանքով մահացածների թիվը հասել է 21-ի