DHL Express-ը սեպտեմբերի 1-ից դադարեցնում է բեռների առաքումը Ռուսաստանի ներսում

Ընկերությունը կշարունակի ՌԴ-ից արտերկիր բեռներ և փաստաթղթեր ուղարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik․ DHL Express էքսպրես-առաքման լոգիստիկ ընկերությունը (Deutsche Post DHL ընկերությունների խմբի մեջ է մտնում) որոշել է սեպտեմբերի 1-ից դադարեցնել բեռների և փաստաթղթերի առաքումը Ռուսաստանի ներսում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը:
Ընդգծվում է, որ ՌԴ-ից արտերկիր բեռների և փաստաթղթերի ուղարկումը կշարունակվի:
Մարտի սկզբին ընկերությունը հայտարարեց դեպի Ռուսաստան բեռների ու փաստաթղթերի առաքման դադարի մասին, բայց երկրից դեպի դուրս ու նրա սահմաններում աշխատում էր սովորական ռեժիմով։ Այդ նույն ժամանակ էլ DHL Express-ը դադարեցրել է փաստաթղթերի և բեռների առաքումն Ուկրաինա և այնտեղից։