Ասուլիս. «Զբոսաշրջության շտապօգնություն. ինչպես է այն աշխատելու Հայաստանում»

Sputnik
Մի շարք՝ հիմնականում Լոռու մարզում գործող զբոսաշրջային կազմակերպություններ և ընկերություններ, վերջերս հիմնադրել են «Գանձերի ձոր» հասարակական կազմակերպությունը, որի խնդիրն է նոր զբոսաշրջային երթուղիների, զբոսաշրջային նոր կլաստերի ստեղծումը, այդ թվում ՝ «Զբոսաշրջության շտապօգնություն» ծառայությունը, որը նորություն է ամբողջ աշխարհում։
Ի՞նչ է արդեն արվել, ի՞նչ անելիքներ կան, ինչպե՞ս այդ նախաձեռնությունները կազդեն Հայաստանի զբոսաշրջության զարգացման վրա։ Այդ մասին օգոստոսի 1-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմեն «Գանձերի ձոր» ՀԿ-ի հիմնադիրներ Սոնա Խուդինյանը, Արմեն Քեֆիլյանը, Վահե Պարանյանը, Վազգեն Խաչիկյանը:
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։