Արցախում` ճամբարի հարակից տարածքում, հրթիռ է հայտնաբերվել

«Ասպետ» ռազմամարզական ճամբարի մոտ հրթիռ է հայտնաբերվել։
Սակրավորները չպայթած հրթիռն Ասկերանի շրջանում այրման եղանակով ոչնչացրել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Արցախի Ասկերանի շրջանում` ճամբարի մոտակա տարածքում, հրթիռ է հայտնաբերվել, տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նշվում է, որ հուլիսի 29-ին ժամը 13:54-ին տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում տեղակայված «Ասպետ» ռազմամարզական ճամբարի ղեկավար Ա.Ս-ն ժամը 13:50-ի սահմաններում նշված ճամբարի հարակից տարածքում հայտնաբերել է անհայտ տեսակի զինամթերք: Սակրավորական խումբը մեկնել է նշված տարածք, որտեղ պարզվել է, որ հայտնաբերվածը 240 մմ-անոց հրթիռ է։
Զինամթերքը տեղափոխվել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածք և ժամը 15:20-ի սահմաններում այրման եղանակով ոչնչացվել:
«Ասպետ» ռազմամարզական ճամբարի մոտ հրթիռ է հայտնաբերվել։