Արցախի Անկախության օրը Հայաստանում և Արցախում հանրահավաքներ են լինելու. Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանը հայտնեց, թե որոնք են լինելու «Դիմադրության» շարժման հետագա քայլերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Բոլոր կարող ուժերը պետք է դուրս գան պայքարի։ Երևանի Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Եթե մեկ այլ հարթակում ավելի արդյունավետ ու կազմակերպված պայքարեն, կկանգնենք նրանց կողքին, իսկ եթե չուզեն, որ կանգնենք նրանց կողքը, պարզապես կաջակցենք»,–ասաց Սաղաթելյանը։
Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա Սաղաթելյանը հայտնեց` օգոստոսին շարունակելու են մարզային այցելությունները, իսկ գալիք ամսվա կեսերին համահայկական դիմադրության ֆորում են կազմակերպելու։
Բացի այդ, սեպտեմբերի 2-ին` Արցախի Անկախության օրը, Ֆրանսիայի հրապարակում համահայկական հանրահավաք կանեն։ Սաղաթելյանը հայտնեց, որ Արցախում նույնպես հանրահավաքներ կանեն։ Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ մինչ այդ, եթե կարիք լինի, ակցիաներ չեն անելու։
Այսօրվա հանրահավաքն այսպիսով ավարտվեց։