ԱՄՆ-ն 2 մլն դոլար կհատկացնի Արցախին

ԱՄՆ Սենատ
Դեռ մեկ ամիս առաջ ֆինանսական օգնություն հատկացնելու առաջարկով հանդես էր եկել ամերիկյան խորհրդարանի Ստորին պալատը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է տարածքների ականազերծման նպատակով Լեռնային Ղարաբաղին 2 մլն դոլար հատկացնելու մասին օրինագիծը։ Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։
Հանձնաժողովի հաշվետվության մեջ նշվում է, որ նախատեսվում է գումար հատկացնել այն շրջաններն ականազերծելու համար, որտեղ մարտական գործողություններ են տեղի ունեցել:
Մարդասիրական օգնություն կհատկացվի նաև տեղահանված անձանց աջակցության համար։
Հիշեցնենք` դեռ մեկ ամիս առաջ ֆինանսական օգնություն հատկացնելու առաջարկով հանդես էր եկել ամերիկյան խորհրդարանի Ստորին պալատը։