Վանաձորի մոտակա անտառում մոլորված ՌԴ քաղաքացիներին փրկարարները գտել են

Վանաձորի մոտակա անտառում մոլորված ՌԴ քաղաքացիներին փրկարարները գտել են
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Վանաձորի մոտակա անտառում մոլորված ՌԴ քաղաքացիներին փրկարարները գտել են, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 28-ին, ժամը 17:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացիները Վանաձորի մոտակա անտառային հատվածում մոլորվել են»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Փրկարարները հայտնաբերել են ՌԴ քաղաքացիներ Դ․ Տ․-ին (ծնված 1989 թ․) և Ե․ Պ․-ին (ծնված 1989 թ․) և մոտեցրել ուղեկցող ավտոմեքենային։