Թուրքիայի ԿԲ–ն բարձրացրել է գնաճի կանխատեսումը

Տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը գումար է հաշվում
ԿԲ ղեկավարի խոսքով` 2022-ի երկրորդ եռամսյակում պահպանվել են աշխարհաքաղաքական ռիսկերը, որոնք շարունակում են բացասաբար ազդել Թուրքիայի տնտեսության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Թուրքիայում այս տարվա արդյունքներով գնաճի մակարդակը կանխատեսվում է 60,4 տոկոս՝ նախատեսված 42,8 տոկոսի փոխարեն։ Ինչպես հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը, այս հայտարարությունն արել է Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Շահապ Քավջիօղլուն։
Նա նշել է, որ կանխատեսումը վերանայվել է գլոբալ միտումների պատճառով։
«Տարվա երկրորդ եռամսյակում պահպանվել են աշխարհաքաղաքական ռիսկերը, որոնք շարունակում են բացասաբար ազդել տնտեսության վրա։ Բացի այդ, անդրադառնում են համավարակի հետևանքները, էներգետիկ շուկաների վիճակը, այլ գործոններ», - ասել է երկրի ԿԲ ղեկավարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում հունիսի արդյունքներով տարեկան գնաճը մայիսին գրանցված 73,5 տոկոսից հասել է 78,62 տոկոսի:
Թուրքիայի ֆինանսների նախարարությունը տարեվերջին 48-49 տոկոս գնաճ է կանխատեսում