ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Լոռու մարզի Թումանյան քաղաքում փրկարարները սպիտակագլուխ անգղ են հայտնաբերել, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։
«Հուլիսի 28-ին, ժամը 16։40-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները քաղաքում շրջայց կատարելիս նկատել են անգղ, որը չի կարողացել ինքնուրույն թռչել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ թռչունը սպիտակագլուխ անգղ է։ Ձեռնարկվում են միջոցառումներ ԱԻՆ ուժերով թռչնին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու համար։
Թռչունը գրանցված է Միջազգային Կարմիր գրքում։