ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հոնկոնգյան Mirror խմբի ելույթը ցուցադրող հսկա էկրանը շոուի ժամանակ ընկել է պարողների վրա։ Այս մասին հայտնում է The Standard-ը։
Նշվում է, որ համերգն անցկացվել է այսօր Հոնկոնգի Կոլիզեում։ Միջադեպից վնասվածքներ են ստացել երկու պարուհիներ, որոնք անմիջապես հոսպիտալացվել են Եղիսաբեթ թագուհու հիվանդանոց։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Հրապարակման աղբյուրը հայտնում է, որ խոսքը հոնկոնգյան Collar աղջիկների խմբի անդամ Սո Չինգի մասին է։
Խմբի երկրպագուները շատ էին վախեցել, համերգն անմիջապես ընդհատվել է։
Նախկինում խմբի երկրպագուներն արդեն փորձել են կազմակերպիչների ուշադրությունը հրավիրել անվտանգության խնդիրների վրա և ստորագրահավաք են ստեղծել՝ պահանջելով ամրացնել օգտագործվող ծակոտկեն կառույցները։
Երկրպագուները անհանգստացել են, քանի որ նախորդ ելույթներից մեկի ժամանակ Mirror-ի անդամներից մեկն ընկել է բեմից։ Միջնորդությունը մինչ այժմ հավաքել է ավելի քան 12000 ստորագրություն։