Պոչանքները լցվել են Դեբեդ գետը. քրեական վարույթ է նախաձեռնվել

Աղտոտված գետ. արխիվային լուսանկար
Այժմ պարզվում են գետի աղտոտման հանգամանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Դեբեդ գետը պոչանքներ լցվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական անհետաձգելի գործողություններ «Ախթալա լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության պոչանքների՝ Դեբեդ գետը լցվելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնից։ Ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել Թումանյանի քննչական բաժնի քննիչներից բաղկացած խումբը:
Նկատի ունենալով, որ ահազանգում մատնանշված հանգամանքները պարունակում են քրեական վարույթ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ջրերն աղտոտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Ո՞վ է եռակի շատ հարկ վճարել Հայաստանում 2022 թվականի առաջին կիսամյակում