Նոր վերելակ վարչապետի համար. կառավարությունը գնման համար ավելի քան 21 մլն դրամ հատկացրեց

Վերելակ
Կառավարության նախագծում ասվում է, որ դեպի վարչապետի, փոխվարչապետի ու աշխատակազմի ղեկավարի ընդունարաններ տանող վերելակը մաշված է և մշտապես խափանվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի, փոխվարչապետի ու աշխատակազմի ղեկավարի ընդունարաններ տանող վերելակը կփոխարինվի։ Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։
Ըստ նախագծի` Կառավարական տուն 1 շենքում փոխվարչապետի (չի նշվում, թե ում մասին է խոսքը. խմբ.) և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակը ֆիզիկապես մաշված վիճակում է, ինչը հանգեցնում է վերելակի հաճախակի խափանումների և վթարների:
ՀՀ–ում 5 բուժհաստատություն կվերակառուցվի. գործադիրը 851 մլն դրամ հատկացրեց
«Վերջինիս վերանորոգումը ժամանակատար է և տնտեսապես ոչ նպատակահարմար: Նոր վերելակ ձեռք բերելու նպատակով կազմակերպվել է գնման գործընթաց,- ասվում է նախագծում:
Ելնելով այդ ամենից` ՀՀ վարչապետի աշխատակազմի վարչական շենքը սպասարկող նոր վերելակ ձեռք բերելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 21 516 000 ՀՀ դրամ։
Անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կերկարաձգվի ևս կես տարով